ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խճապատվում են անանցանելի փողոցները
10:30 18.07.2019

Խճապատվում են անանցանելի փողոցները

Գորիսում շարունակվում են անանցանելի փողոցների բարեկարգման աշխատանքները։ Գարեգին Նժդեհ փողոցի և Սաթյան 2-րդ նրբանցքի նախկին քարուքանդ վիճակը բարելավվել է։ Փողոցները հարթեցվել են և խճապատվել։ Հիշեցնենք, որ շուտով 8000քմ փոսալցման աշխատանքները ևս կմեկնարկեն` շինաշխատանքների մրցույթի ավարտից հետո։ Նախատեսվում է հիմնանորոգել նաև Մաշտոցի փողոցի 1կմ հատվածը։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

10:30 18.07.2019

Ամենաշատ ընթերցվածները