ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջեւան
11:00 18.07.2019

ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջեւան

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու եւ մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաեւ քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն:

Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության եւ որեւէ տեսակի բռնության բացառման պայմաններում:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը։

Աղբյուր՝ news.am

11:00 18.07.2019

Ամենաշատ ընթերցվածները