ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բաթումիում ընթանում է «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում» թեմայով աշխատաժողով
14:00 18.07.2019

Բաթումիում ընթանում է «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում» թեմայով աշխատաժողով

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում ընթանում է «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում» թեմայով աշխատաժողով։ Գորիս համայնքը ևս ներգրավված է ծրագրում։
Ծրագրի նպատակն է ապահովել համայնքների վարչակազմերին որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական մասնակցության ակտիվ մեթոդների հետագա կիրառման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով՝ առկա իրավական դաշտի լիարժեք օգտագործմամբ, ինչպես նաև հետագայում քաղաքացիական մասնակցության բաղադրիչների կիրառման ուժեղացումը։

Աղբյուրը` ՀՀ ՏԿԵ նախարարություն

14:00 18.07.2019

Ամենաշատ ընթերցվածները