ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
15:00 18.07.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Զորավար Դավիթ Բեկ», «Բաղաբերդ 1», «Սարահարթ», «Սյունիք», «Անդոկ», «Հալիձոր», «Հունան 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Բաղաբերդ», «Սպանդարյան», «Լեռնագործներ», «Գ․ Նժդեհ-1», «Գետափ», «Կենտրոն», «Կայարան» համատիրություններում հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Հունան» համատիրությունում հուլիսի 12-14-ին ժամը 18:00-22:00-ն ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ ժամը, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Ձորք» համատիրությունում հուլիսի 8-ին ժամը 09:00-ց մինչև 13:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Լենհանքեր, Աշոտավան, Կավարտ, Վաչագան թաղամասերում, Մ․Ստեփանյան, փողոցում, Լեռնագործների 2-3, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում հուլիսի 13-ի երեկոյից մինչև հուլիսի 14-ի առավոտ ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Լեռնագործների 1-ին նրբանցքում հուլիսի 13-ին 3-4 ժամ ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ։ 
Սպանդարյան 4-րդ նրբանցքում հուլիսի 11-12-ը ներքևի և կենտրոնական հատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ, իսկ վերևի հատվածում ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Բեխ թաղամասում հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներով։
Ազատամարտիկներ փողոցում հուլիսի 9-ին ժամը 09:00 – 17:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:
Գր. Արզումանյան փողոցի վթարի պատճառով 3-րդ նրբանցքում 12-14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ, իսկ շաբաթվա մնացած օրերին Գր. Արզումանյան փողոցում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

15:00 18.07.2019

Ամենաշատ ընթերցվածները