ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները Երեւանում ու մարզերում մարել են մոտ 66.87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
10:30 19.07.2019

Հրշեջ-փրկարարները Երեւանում ու մարզերում մարել են մոտ 66.87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝ մոտ 1000 քմ, 2000 քմ, 2 հա բուսածածկույթ, 3000 քմ, 5 հա, 200 քմ, մոտ 200 քմ,

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 1000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ մոտ 1.5 հա, Արզնի գյուղում՝ 400 քմ, 10 հա, Մայակովսկի և Արամուս գյուղերի միջնամասում՝ 8 հա խոտածածկ տարածք,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ մոտ 200 քմ,

Սյունիքի մարզի Ձագեձոր գյուղում՝ 2100 քմ, Չապնի գյուղում՝ 5 հա բուսածածկույթ և 2 հա այգի, Որոտան գյուղում՝ 2 հա, Կապան քաղաքում՝ 1000 քմ բուսածածկույթ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 6 հա, 7000 քմ, 1200 քմ, 1 հա, Կարբի գյուղում՝ մոտ 8000 քմ խնձորի այգի, Թաթուլ գյուղում՝ 60 հակ անասնակեր, 

Արարատի մարզի Ջրաշեն գյուղում՝ 3000 քմ, Մխչյան գյուղում՝ 100 հակ անասնակեր և մոտ 2 հա խոտածածկույթ, Ոսկետափ գյուղում՝ 4500 քմ, Արևաբույր գյուղում՝ 400 քմ եղեգն, Նորաբաց գյուղում՝ 1 հա և 200 քմ խաղողի վազ, Մասիս-Նորաբաց ավտոճանապարհին՝ 6 հա, Նիզամի գյուղում՝ 5000 քմ ցորենի արտ, 

Շիրակի մարզի Գետափ և Սպանդարյան գյուղերի միջնամասում՝ 0.5 հա, Ղարիբջանյան գյուղում՝ մոտ 500 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 800 քմ, Մուսալեռ գյուղում՝ մոտ 2000 քմ, Նորակերտ գյուղում՝ 5000 քմ, Լեռնագոգ գյուղում՝ 5 հա, Հայթաղ գյուղում՝ 15 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

10:30 19.07.2019

Ամենաշատ ընթերցվածները