ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկնարկել են Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
11:00 19.07.2019

Մեկնարկել են Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի եւ ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթեւեկության համար երկկողմանի փակ է:

Մինչեւ աշխատանքների ավարտը՝ վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ-52 հանրապետական նշանակության ավտոճանապարհով՝ Մալիշկա գյուղի միջով:

Աղբյուր՝ armdaily.am

11:00 19.07.2019

Ամենաշատ ընթերցվածները