ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի ոստիկանների բացահայտումները
17:00 19.07.2019

Կապանի ոստիկանների բացահայտումները

Հուլիսի 18-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել 60-ամյա մի կին և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի մի շենքի տակ գտնվող պահեստի դուռը բացել և ներս են մտել, ինքն էլ մտնողին բռնել է:

Մեկնած ոստիկաններին կինը հաղորդում է տվել, որ իրեն ծանոթ մեկը մթերային խանութի պահեստարանի ցանցապատ դռան փականը բացել, մտել է ներս, սակայն իրեն նկատելով՝ դիմել է փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը: Ոստիկանության Կապանի բաժնում 17-ամյա պատանին խոստովանել է, որ գողության փորձը կատարել է ինքը:

Հետագա միջոցառումների արդյունքում նա խոստովանել է նաև, որ մոտ մեկ ամիս առաջ նույն մթերային խանութի պահեստարանից և միջանցքից գողացել է 23 տուփ ծխախոտ:

***

Հուլիսի 18-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից գրություն է ստացվել, որ վերջին օրերին, դեռևս չպարզված հանգամանքներում, մուտք են գործել փոխադրամիջոցների վերանորոգման արտադրամաս, վնասել են գեներատորը, առանձնացրել էներգատար մալուխը և այն հափշտակել՝ պատճառելով նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն ընկերության 31-ամյա աշխատակիցը: Նույն օրը, ժամը 19-ին, նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Աղբյուր՝ shamshyan.com

17:00 19.07.2019

Ամենաշատ ընթերցվածները