ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պայթուցիկը դիտավորյալ ամրացրել է գոմի դռանը. պայթյունից տանտերը մահացել է. ՔԿ-ն՝ Սիսիանում տեղի ունեցածի մասին
18:00 19.07.2019

Պայթուցիկը դիտավորյալ ամրացրել է գոմի դռանը. պայթյունից տանտերը մահացել է. ՔԿ-ն՝ Սիսիանում տեղի ունեցածի մասին

Հայաստանի քննչական կմոիտեն մանրամասներ է հաղորդել Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն այդ առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է.

«Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 18-ին, անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ:

Աղբյուր՝ operativ.am

18:00 19.07.2019

Ամենաշատ ընթերցվածները