ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵՄ-ն Հայաստանի հետ քննարկում է ավելացված ֆինանսավորման միջոցների օգտագործման ուղիները
18:00 22.07.2019

ԵՄ-ն Հայաստանի հետ քննարկում է ավելացված ֆինանսավորման միջոցների օգտագործման ուղիները

Եվրամիության Հայաստանի տրամադրվող ֆինանսավորումը այս տարի 35 մլն եվրոյից կհասցնի 70 մլն եվրոյի: Այս առումով կառուցողական քննարկում են անցկացնում կառավարության հետ՝ հասկանալու, թե այդ գումարը որտեղ օգտագործել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվիտալսկին այս մասին ասաց հրավիրված ասուլիսում:

«Տարեկան աջակցության միջին մակարդակը երկկողմանի ծրագրավորման շրջանակում կազմել է 35 մլն եվրո, իսկ այս տարի կհասնի 70 մլն եվրոյի: 2019թ. աջակցությունն այս ուղությամբ կհասնի 70 մլն եվրոյի: Խոսքը երկկողմանի գործընթացի մասին է, կա նաև բազմակողմանի աջակցություն: Մենք հիմա բավականին կառուցողական քննարկում ենք անցկացնում կառավարության հետ, թե այդ գումարը որտեղ է պետք օգտագործել»,-ասաց Սվիտալսկին ու վստահություն հայտնեց, որ տարվա վերջին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ավարտին կհասցնեն:

Նա չբացահայտեց, թե որ ուղղությամբ են առաջ շարժվում, սակայն վստահեցրեց, որ 70 մլն եվրոն կուղղվի կոնկրետ ծրագրերի իրականացմանը:

ԵՄ-ն շուտով սկսելու է նաև տեխնիկական քննարկումներ՝ հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի վերաբերյալ: «Մենք արդեն գիտենք, թե ինչ ունենք մինչ 2021թ.: Սակայն այն, ինչ տեղի կունենա 2021-ից հետո, կքննարկվի Բրյուսելում»,-նշեց նա:

Սվիտալսկին կարևորեց, որ 2019-ին աննախադեպ ավելացած աջակցության մակարդակը պահպանվի նաև դրանից հետո:

Աղբյուրը՝  «Արմենպրես»

18:00 22.07.2019