ԱՎԵԼԻՆ

Գյուղատնտեսություն

Հայաստանում եղջերավոր կենդանիների ընդամենը 0.64 տոկոսի մոտ է հայտնաբերվել բրուցելոզ
13:00 26.07.2019

Հայաստանում եղջերավոր կենդանիների ընդամենը 0.64 տոկոսի մոտ է հայտնաբերվել բրուցելոզ

ՀՀ կառավարությանը ենթակա  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել է ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարությանը, որը վերաբերում է կենդանիների շրջանում բրուցելոզի տարածմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառույցի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել էոր Վայոց ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ տնտեսությունումՔարագլուխ բնակավայրում կատարվել են մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) և խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջերավոր կենդանիները, 3 անգամ՝ խոշոր եղջերավորներըթեև պետպատվերով նախատեսված են ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի, համապատասխանաբար, տարեկան երկու և մեկ անգամյա ստուգումներ:  «2019թառաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր և 9690 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիԱրդյունքում՝ գրանցվել է բրուցելոզով հիվանդ, համապատասխանաբար, 146 և 60 գլուխ կենդանիորը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (14800 գլուխընդամենը 1.3 տոկոսը (հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի): Բրուցելոզի հարուցիչը 60 աստիճան և ավելի եփելու դեպքում ոչնչանում էջերմային մշակումից հետո միսը դառնում է անվտանգ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ֆերմերի այն հայտարարությունըթե Քարագլուխ համայնքում բրուցելոզով հիվանդ է 38 քաղաքացինույնպես իրականությանը չի համապատասխանում. այդ համայնքում հիվանդ է երեք մարդորոնք նույն ընտանիքի անդամներ են:

Ըստ ՀՀ ԿԵ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով, ընդհանուր առմամբ, հանրապետությունում 2019թառաջին կիսամյակում ստուգված խոշոր եղջերավոր281764 գլուխ կենդանիներից միայն 1813-իայսինքն՝ 0,64%-ի մոտ է հայտնաբերվել բրուցելոզիսկ մանր եղջերավոր կենդանիների ընդամենը 1.04%-ի մոտ (2318-ը 222546-ից):

«Սա նշանակում էոր 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն էհանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր:

Ի դեպ, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային մասնաճյուղի կողմից ֆերմերներին անվճար տրամադրվում են ախտահանիչներ՝ անասնագոմերիինչպես նաև սպանդի տարածքների ընթացիկ և վերջնական ախտահանություն կատարելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 26.07.2019