ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 5 քաղաքացի
13:30 27.07.2019

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 5 քաղաքացի

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) հունիսի 26-ի ժամը 13.21-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղևորված իր հարազատները (ճշտված տվյալներով՝ ավտոմեքենան ժամը 07.00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված՝ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և գլորվել ձորը, որի հետևանքով վարորդը և բոլոր 4 ուղևորները՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ Հարութ Ավագյանը (ծնվ. 1992թ.), Նելլի Գրիգորյանը (ծնվ. 1994թ.), Ռոբերտ Ավագյանը (ծնվ. 1982թ.), Անդրանիկ Ավագյանը (ծնվ. 1958թ.) և Սեդա Բաղդասարյանը (ծնվ. 1961թ.) տեղում մահացել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ոստիկանության և «Շտապ օգնության» աշխատակիցները:

Այս պահի դրությամբ՝ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում ՃՏՊ-ի հետևանքով մահացածների դիերը ձորից հանելու համար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»
13:30 27.07.2019