ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2019 թվականը կարող Է մտնել ամենատաք տարիների հնգյակը դիտարկումների պատմության մեջ. փորձագետներ
14:00 05.08.2019

2019 թվականը կարող Է մտնել ամենատաք տարիների հնգյակը դիտարկումների պատմության մեջ. փորձագետներ

Հունիսին եւ հուլիսին Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի զգալի մարզեր ընդգրկած տաքության ալիքների հետեւանքով 2019 թականը կարող Է մտնել ամենատաք տարիների հնգյակը՝ եղանակի եւ կլիմայի կանոնավոր դիտարկումների ընթացքում, իսկ 2015 – 2019 թվականները՝ կարող են կազմել ռեկորդային տաք հնգամյակ: Այս կանխատեսմամբ Ժնեւում հանդես Է եկել Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«ՕՀԿ-ն սպասում Է, որ 2019 թվականը կմտնի ամենատաք տարիների առաջին հնգյակը դիտարկումների ընթացքում, իսկ 2015 – 2019 թվականները կդառնան ամենատաք հնգամյա ժամանակաշրջանը»,- հայտարարել Է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Փետերի Տաալասը: Նա մատնանշել Է «վտանգավոր ջերմաստիճանների տիրապության» վրա հասնելու սպառնալիքը՝ «մեր մոլորակի համար բազմաթիվ հետեւանքներով»:

Նա հիշեցրել Է երկրորդ ամիսն անընդմեջ շարունակվող «աննախադեպ անտառային հրդեհների» մասին Արկտիկայում, որոնք ոչնչացնում են «կուսական անտառները», որոնք նախկիում կլանում Էին ածխաթթվական գազը, իսկ այժմ իրենք են դարձել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների աղբյուր: «Սա բնավ գիտական ֆանտաստկայի սյուժե չԷ, այլ կլիմայի փոփոխության իրականություն: Դա տեղի Է ունենում այժմ, եւ իրադրությունն ապագայում կվատթարանա, եթե շտապ գործողություններ չձեռնարկվեն»,- եզրափակել Է ՕՀԿ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 05.08.2019