ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 38 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 113 հա տարածք
12:30 06.08.2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 38 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 113 հա տարածք

Օգոստոսի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 1000 քմ, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 500 քմ, 8 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 1700 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 1000 քմ, 200 քմ, Ուջան գյուղում՝ 1 հա, Թալին-Թաթուլ ավտոճանապարհին՝ 1000 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մոտակայքում՝ 8 հա ցորենի արտ, 1000 քմ խոտածածկույթ, Բաղրամյան գյուղում՝ 3000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 10 հա ցորենի արտ, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1500 քմ, Զովունի գյուղում՝ 2000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 200 քմ, Պռոշյան գյուղում՝ 3000 քմ, Առինջ գյուղում՝ 30 հա, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին՝ 30 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր  քաղաքում՝ 2500 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, Ազատավան գյուղում՝ 7000 քմ, 

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 20 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

12:30 06.08.2019

Ամենաշատ ընթերցվածները