ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին. կա զոհ
13:00 07.08.2019

ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին. կա զոհ

Օգոստոսի 6-ին, ժամը 16:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շուռնուխ-Կարմրաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ.Ա., ծնված 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ձորակը (մոտ 8 մետր):

Վարորդը տեղում մահացել է. փրկարարները դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ ԱԻՆ

13:00 07.08.2019

Ամենաշատ ընթերցվածները