ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մի շարք համայնքներում այսօր ջուր չի լինի
15:00 08.08.2019

Սյունիքի մի շարք համայնքներում այսօր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխութուրյան-Գորիս» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված այսօր, օգոստոսի 8-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր գյուղերի, «Տաթևեր» ճոպանուղու և նշված բնակավայրերին հարակից զորամասերի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը՝ Panorama.am

15:00 08.08.2019