ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայտնի անուն Քաջարանում և… ոչ  միայն …
18:00 10.08.2019

Հայտնի անուն Քաջարանում և… ոչ միայն …

Հանրապետության առողջապահության ոլորտում ճանաչված վիրաբույժ Իշխան Իշխանյանի մասնագիտական գործունեությունն ուղղակի հույս է բազմաթիվ մարդկանց, հատկապես սյունեցիներիս համար: Երևանի «Էլիտ Մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, լապորոսկոպիկ վիրաբույժ, Քաջարանի պատվավոր քաղաքացի  Իշխան Իշխանյանի հետ զրուցելով՝ փորձեցինք ստանալ հանրությանը հետաքրքրող որոշ հարցերի պատասխան:

Ծնվել է 1973թ Քաջարանում: 1989թ ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1990-1996թթ սովորել և ավարտել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, 1996-1999թթ. սովորել է կլինիկական օրդինատուրայում՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, իսկ 1999-2002թթՌԴ Կրասնոդարի բժշկական ակադեմիայի ասպիրանտուրայում, որն ավարտելիս պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի ատենախոսություն:

1999-2004թթ. աշխատել է ՌԴ Կրասնոդարի շտապօգնության թիվ 2 վիրաբուժական բաժանմունքում՝ որպես բժիշկ-վիրաբույժ, էնդովիրաբույժ: 2004-2012թթԵրևանի Էրեբունի բժշկական կենտրոնի թիվ 2 վիրաբուժական բաժանմունքում որպես բժիշկ-վիրաբույժ: 2012-2014թթ. Երևանի «Ռաֆայել» բժշկական կենտրոնի տնօրենն էր։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

- Թերթելով «Էլիտ Մեդ» բժշկական կենտրոնի այցելուների նշումների և առաջարկների գիրքը՝  նկատեցինք, որ հիվանդներն ուղղակի հիացած են Ձեր և կոլեկտիվի մարդկային, մասնագիտական որակներով… Հետաքրքիր է՝ պե՞տք է կոնկրետ հատկանիշներ ունենալ բժիշկ լինելու համար

- Բնականաբար, ընտրելով բժշկի մասնագիտություն՝ արդեն իսկ գիտակցում ես, որ մարդկանց օգնելը քո առաքելությունն է, պարտավոր ես դա անել թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ՝  անընդհատ կատարելագործելով  գիտելիքներդ ….

- Մասնագիտությու՞նը ձևավորեց Ձեր բնավորությունը, թե՞ հակառակը

- Կարծում եմ՝ փոխլրացնում են միմյանց…

- Սերը դեպի վիրաբուժություն՝ բացահայտեցիք….

- Վիրաբուժությունն ինձ հետաքրքրում է բժշկական բոլոր մասնագիտացումներից առավել: Այն անչափ հետաքրքիր է, և ավելացնեմ, արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողություն է պահանջում:

- «Բժիշկ» մասնագիտության բացասական կողմերը

- Ժամանակի սղությունն է, հագեցած աշխատանքային առօրյայից հետո, բնականաբար, հարազատներիս ժամանակ չեմ կարողանում տրամադրել, իսկ ընտանիքում ըմբռնումով են մոտենում դրան:

- Ի սկզբանե ուզում էիք դառնալ Մասնագիտական կողմորոշման եկաք անձնակա՞ն նախաձեռնությամբ, թե՞  ուղղորդողներ կային

- Ինչ-որ ժամանակ իրավաբանությունն էր ինձ գրավում, անգամ հարազատներս համոզված էին, որ իրավաբան եմ դառնալու: Սակայն ավելի ուշ՝  8-րդ դասարանում, բժշկի մասնագիտությունն ինձ գրավեց ամբողջությամբ: Որոշակի առողջական խնդիրներով հիվանդանոցում էի և տեսնելով  ինձ բուժող բժիշկ Ռոբերտ Քարամյանի (հայտնի ուրոլոգ, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի) աշխատաոճն ու ծանրաբեռնված, բայց հետաքրքիր առօրյան, հասկացա, որ ուզում եմ այս գործով զբաղվել: Զգացի՝ դա  իմ ապագան է…. Եվ այդ ճանապարհին հանդիպող բոլոր դժվարությունները գիտակցելով և հաղթահարելով՝ անվարան առաջ գնացի:

Ընդունվեցի բժշկական համալսարան 1990 թվականին, աշխատանքային պրակտիկաս սկսել եմ սովորելու տարիներին՝ 1994-96թթ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում աշխատելով որպես բուժակ, ավելի ուշ՝ 2000 թվականից անցել եմ վիրաբույժի գործունեությանը:

Շատ կարևոր է սիրել մարդուն, օգնելու ցանկությունն ինքնաբուխ է, յուրաքանչյուր հիվանդ անհատական մոտեցում է պահանջում, ներդնում ենք առավելագույնը  թե՛ մասնագիտական և թե՛ մարդկային առումներով:

- Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը, բնականաբար բազմազբաղ եք

-Առավոտյան 8.30-ից արդեն հիվանդանոցում եմ, ունեմ աշխատանքային հստակ գրաֆիկ, օրական նախատեսված վիրահատություններ... Սա է իմ առօրյան ու բժշկի աշխարհըԿընդգծեի նաև՝ «Էլիտ Մեդ» բժշկական կենտրոնի անձնակազմի հոգատար ու պատասխանատու վերաբերմունքը այցելուների նկատմամբ: Մեզ են դիմում հանրապետության տարբեր անկյուններից, անգամ արտերկրից՝ բժշկական որակյալ օգնություն ստանալու ակնկալիքով, ինչը հիմնականում մեզ հաջողվում է: Հակառակ դեպքում՝ ուղղորդում ենք այլ բժշկական հաստատություններ:

- Բժիշկ  Իշխանյան, Քաջարանն  այսօր  Ձեզ համարՈրքա՞ն հաճախ եք լինում ծննդավայրում:

- Տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ Քաջարանում: Իհարկե, կարոտում եմ ծննդավայրս…  Տոներից՝ Նոր տարին անպայման այնտեղ եմ դիմավորում: Դա արդեն ընտանեկան ավանդույթ է: Չնայած իմ՝ քաղաքում հազվադեպ լինելուն, քաջատեղյակ եմ այնտեղ կատարվող իրադարձություններին և ուրախ, որ կարողանում եմ օգտակար լինել համաքաղաքացիներիս:

- Այստեղ Ձեր սիրած վայրերը..  մանկությունից հիշողություններ

- Դպրոցահասակ տարիներին սիրածս խաղը ֆուտբոլն էր: Քաղաքի Աբովյան փողոցում հաճախ էինք ընկերներով խաղում: Կարոտով եմ հիշումՔաջարանից քիչ հեռու՝ «Թթու ջուր» կոչվող հանգստավայրը: Այն իմ և ընկերներիս սիրելի վայրն էր Բնությունն այնտեղ անկրկնելի է: Մայրաքաղաքում կարոտում եմ այս ամենը

Լիլիթ Իսրայելյան

18:00 10.08.2019

Ամենաշատ ընթերցվածները