ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այս տարվա նշանակալից երկնային երևույթները ներկայացնում է Բյուրականի աստղադիտարանը
18:00 08.08.2019

Այս տարվա նշանակալից երկնային երևույթները ներկայացնում է Բյուրականի աստղադիտարանը

Բյուրականի աստղադիտարանը հրապարակել է 2019-ի նշանակալից երկնային երևույթները՝ ըստ ժամանակագրության։ Օգոստոսի ընթացքում երկու նման երևույթ կա։ Այսպես.

09.08 ֊ Մերկուրիի առավելագույն արևմտյան հեռացումը (էլոնգացիան)
12-13.08 ֊ Պերսեիդների ասուպային հոսքը
23.09 ֊ Աշնանային գիշերահավասարը
08-09.10 ֊ Դրակոնիդների ասուպային հոսքը
20.10 ֊ Մերկուրիի առավելագույն արևելյան հեռացումը (էլոնգացիան)
21-22.10 ֊ Օրիոնիդների ասուպային հոսքը
30.10 ֊ Վեներայի և Մերկուրիի միացումը
05-06.11 ֊ Տաուրիդների ասուպային հոսքը
11.11 ֊ Մերկուրին անցումն Արեգակի սկավառակի վրայով
17-18.11 ֊ Լեոնիդների ասուպային հոսքը
24.11 ֊ Վեներայի և Յուպիտերի միացումը
28.11 ֊ Մերկուրիի առավելագույն արևմտյան հեռացումը (էլոնգացիան)
11.12 ֊ Վեներայի և Սատուրնի միացումը
13-14.12 ֊ Գեմինիդների ասուպային հոսքը
21.12 ֊ Մերկուրիի և Յուպիտերի միացումը
21-22.12 ֊ Ուրսիդների ասուպային հոսքը
22.12 ֊ Ձմեռային արևադարձը
26.12 ֊ Արեգակի օղակաձև խավարում

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 08.08.2019