ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Մեկ օրում Սիրիա Է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական
19:00 08.08.2019

Մեկ օրում Սիրիա Է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական

Անցած օրվա ընթացքում ավելի քան 2 հազար սիրիացի փախստական Է վերադարձել Հորդանանից ու Լիբանանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխությունների նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 2044 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 346 մարդ (103 կին, 176 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 1698 մարդ (509 կին, 866 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 08.08.2019

Ամենաշատ ընթերցվածները