ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Համահայկական խաղերի մեկնարկը տրված է
20:00 08.08.2019

Համահայկական խաղերի մեկնարկը տրված է

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև Կապան համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։

Խաղերի բացման հանդիսավար արարողության մեկնարկում թատերական ներկայացմամբ պատմվեց հայոց պատմության մասին՝ հեթանոսությունից մինչ քրիստոնեություն, Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Արցախյան ազատամարտից մինչ մեր օրեր: Այնուհետև պատվո շքախմբի ուղեկցությամբ մարզադաշտ բերվեց Արցախի և Հայաստանի պետական դրոշները, որից հետո էլ սկսվեց պատվիրակությունների շքերթը։

Կապանցի մարզիկները խաղերին մասնակցություն կունենան հրաձգություն, սեղանի թենիս, աթլետիկա և շախմատ մարզաձևերում։

Խաղերին ընդհանուր թվով մասնակցում են 35 երկրի 161 քաղաքից ավելի քան 5300 մարզիկ: 

Համահայկական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանի Ազատության հրապարակում:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

20:00 08.08.2019

Ամենաշատ ընթերցվածները