ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հանգստի, մշակութային միջոցառումների սակագներն ավելացել են
13:00 09.08.2019

Հանգստի, մշակութային միջոցառումների սակագներն ավելացել են

Մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ և 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.2% հավելաճ:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2019թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների՝ 0.1%, բժշկական ծառայությունների` 0.2%, սպասարկման ծառայությունների (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ)` 0.7%, մարդատար տրանսպորտի ծառայությունների՝ 1.4% (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 6.2% հավելաճով), հյուրանոցային ծառայությունների սակագների 2.8% հավելաճ:

Միաժամանակ, հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագները նվազել են 1.4%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 09.08.2019

Ամենաշատ ընթերցվածները