ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Պայթյուն Թուրքիայի զինապահեստներից մեկում
16:00 09.08.2019

Պայթյուն Թուրքիայի զինապահեստներից մեկում

Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի զինապահեստներից մեկում իրար հաջորդող մի քանի պայթյուններ են որոտացել։ Պատճառը և հանգամանքները դեռևս պարզված չեն։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Այս  մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։ 

Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով շտապօգնության և  ոստիկանական մեքենաներ։   Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից բնակելի տներից մարդիկ տարհանվել են:

Այս պահին Ռեյհանլը տանող մայրուղին փակված է։

Թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են պայթյունից վնասվել։

Կատարվում է հետաքննություն։

Աղբյուրը՝ Panorama.am

16:00 09.08.2019

Ամենաշատ ընթերցվածները