ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 77.6 հա տարածք
13:00 10.08.2019

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 77.6 հա տարածք

Օգոստոսի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, 3000 քմ խոտածածկույթ, 70 խաղողի վազ, 10 պտղատու ծառ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 5000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, Պտղունք գյուղում՝ 3000 քմ, Արևաշատ գյուղում՝ մոտ 4000 քմ, Մերձավան գյուղում՝ 1500 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 250 քմ, Աբովյան քաղաքում՝ 200 քմ, 1000 քմ, Հրազդան քաղաքում՝ 500 քմ, Կաթնաղբյուր գյուղում՝ մոտ 50 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 15 հա, Գետք գյուղում՝ 2400 քմ, Բայանդուր գյուղում՝ 7 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 500 քմ,

Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 4000 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ մոտ 1 հա, Լուսաձոր գյուղում՝ 3000 քմ,

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:


ՀՀ ԱԻՆ
13:00 10.08.2019