ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Սիսիան քաղաքում. կա տուժած
13:30 10.08.2019

ՃՏՊ Սիսիան քաղաքում. կա տուժած

Օգոստոսի 10-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսական փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

13:30 10.08.2019

Ամենաշատ ընթերցվածները