ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առաջիկա օրերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
17:00 10.08.2019

Առաջիկա օրերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարածքում օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 10.08.2019

Ամենաշատ ընթերցվածները