ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզի մի քանի համայնքներ որոշ ժամանակ գազ չեն ունենա
09:00 12.08.2019

Սյունիքի մարզի մի քանի համայնքներ որոշ ժամանակ գազ չեն ունենա

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 12-ի ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատների, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Խաչինա և Լեռնաձոր համայնքների  գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ irakanum.am

09:00 12.08.2019

Ամենաշատ ընթերցվածները