ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսում բացվում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության կենտրոնի մասնաճյուղը
13:00 14.08.2019

Գորիսում բացվում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության կենտրոնի մասնաճյուղը

Երեկ աշխատանքային այցով Գորիս էին ժամանել Ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, փոխնագահ Աշոտ Ղազարյանը: Այցի նպատակը՝ Գորիսում Ամերիկյան համալսարանի մասնաճյուղ բացելու քայլերը հստակեցնելն էր: Ամիսներ առաջ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության հետ համատեղ քննարկել էր համատեղ ջանքերով համալսարանի շարունակական կրթության կենտրոնի մասնաճյուղը Գորիս բերելու հարցը: Տեղի էին ունեցել փոխայցելություններ՝ համալսարանի համար հատկացված տարածքն ու անհրաժեշտ քայլերը հստակեցնելու համար: Այսօր արդեն համագործակցությունը գործնական փուլ է մտնում: Համալսարանի նախագահի հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը , Քոնթուրգլոբալ ընկերության ներկայացուցիչներ: Մարզպետի առաջարկով ընտրվել են երեք ոլորտներ՝ տուրիզ, գյուղատնտեսություն և արդյունաբերություն, որոնց ուղղությմաբ առաջիկայում պլանավորվում են իրականացվել վերապատրաստման կուրսեր: Տարածքը շուտով կվերանորոգվի, որից հետո տեղի կունենան վերապատարստման դաընթացները:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:00 14.08.2019

Ամենաշատ ընթերցվածները