ԱՎԵԼԻՆ

Արցախ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել. Արծրուն Հովհաննիսյան
17:00 14.08.2019

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկանան տեղեկատվական դաշտը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:
Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ:

Զինվորականները իրենց գործը գիտեն և խնդրում եմ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները»:

Աղբյուր` Panorama.am

17:00 14.08.2019

Ամենաշատ ընթերցվածները