ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինտելեկտուալ խաղ՝ համայնքի մաքրության, էներգախնայողության կոչով
10:00 15.08.2019

Ինտելեկտուալ խաղ՝ համայնքի մաքրության, էներգախնայողության կոչով

ԳԵՆԿ ՀԿ-ն Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ երիտասարդների համար կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ -մրցույթ Հին Գորիսի քարանձավային կինոթատրոնում: Բազմաբովանդակ հարցերից բացի, ավագ դպրոցների աշակերտները մրցում էին նաև կլիմայի գլոբալ փոփոխության, շրջակա միջավայրի աղտոտման, էներգախնայողության եւ այլ թեմաների վերաբերյալ ունեցած գիտելիքներով: Ողջունելով երիտասարդներին՝ Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչները ներկայացրեցին «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակներում մշակվող Գորիս համայնքի էներգախնայողության ռազմավարությունը, Գորիսը՝ կանաչ ու մաքուր քաղաք դարձնելու տեսլականը: Բոլոր մասնակիցներին համայնքապետարանի և Համայնքների միության կողմից տրամադրվեցին էկոպայուսակներ՝ համայնքը պոլիէթիլենային տոպրակներից մաքրելու կոչով: Իսկ խաղի հաղթողները «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի կողմից ստացան տեղեկատվական փաթեթներ, նվերներ:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

10:00 15.08.2019

Ամենաշատ ընթերցվածները