ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 15-ամյա տղան գիտակցության է եկել
15:00 15.08.2019

Գորիսի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 15-ամյա տղան գիտակցության է եկել

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բժշկական կենտրոնից օգոստոսի 13-ին անգիտակից վիճակում ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 15-ամյա տղա, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Տղայի մոտ նկատվել են բարձր ջերմություն, գիտակցության կորուստ և ցնցումներ: Տեղափոխելիս միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Այսօր արդեն տղայի մոտ նկատվել է դրական տեղաշարժ, նա գիտակցության է եկել, շնչում է ինքնուրույն, վիճակն էլ գնահատվում է կայուն: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո և շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն»,- գրել է Դերձյանը:

Աղբյուր՝ Արմենպրես

15:00 15.08.2019

Ամենաշատ ընթերցվածները