ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեղրու շրջանում կրկին կարող է հրդեհ բռնկվել. ԱԻՆ նախարար
16:00 15.08.2019

Մեղրու շրջանում կրկին կարող է հրդեհ բռնկվել. ԱԻՆ նախարար

Մեղրու շրջանում հրդեհը տեղայնացվել է, բայց ցանկացած պահի կարող է կրկին տարածվել։ Այդ մասին ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց հինգշաբթի կառավարության նիստում։

Օգոստոսի 11–ին հրդեհ է բռնկվել «Արևիկ» ազգային պարկում` Իրանի սահմանից ոչ հեռու` Մեղրի քաղաքի մոտ։

Վտանգն այն է, որ այրվում են գիհուտներ։ Գիհու բնում ձյութի մեծ պարունակություն կա, որը կարող է երկար ժամանակ այրվել։

Հրդեհի գոտին երկու հեկտար է, բայց բռնկման օջախները` 15-ն են։ Հրշեջները մշտապես հերթապահում են տեղում` հետևելով քամու ուղղությանը։

Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին մեծ պատասխանատվությամբ վերաբերել շրջակա միջավայրին և հրդեհավտանգ իրավիճակներ չստեղծել։ Չէ՞ որ հրդեհ կարող է բռնկվել թե՛ ծխախոտի մնացորդից, թե՛ լուցկուց, թե՛ դատարկ շշից, որը կլանում է արևի ճառայագայթները։

Ավելի վաղ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը հայտարարել էր, որ այս տարի հանրապետությունում արձանագրվել է հրդեհների թվի աննախադեպ աճ։ Միաժամանակ հրդեհները հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով։

Աղբյուր՝ armeniasputnik.am

16:00 15.08.2019

Ամենաշատ ընթերցվածները