ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 80 մետր գլորվել է ձորը
13:00 17.08.2019

Սիսիան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 80 մետր գլորվել է ձորը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1993 թ.) մոտ 80 մ գլորվել է ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Շտապօգնության աշխատակիցները վարորդի առողջական վիճակը գնահատել են կայուն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

13:00 17.08.2019

Ամենաշատ ընթերցվածները