ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պաշտոնական. «Գանձասար-Կապանն» ամռան առաջին լեգիոներին ձեռք բերեց
15:00 17.08.2019

Պաշտոնական. «Գանձասար-Կապանն» ամռան առաջին լեգիոներին ձեռք բերեց

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Բուրկինա Ֆասոն ներկայացնող ֆուտբոլիստ Աբդուլ Կարիմ Զոկո Նիկիեմայի հետ։

26-ամյա ֆուտբոլիստը գործում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նիկիեմայի վերջին ակումբը եղել է Եթովպիան ներկայացնող «Սեյնթ Ջորջը»:

Հիշեցնենք, որ ընթացիկ ամռանն «արջերի» բոլոր նորեկները հայեր էին:

Աղբյուր՝ armfootball.com

15:00 17.08.2019

Ամենաշատ ընթերցվածները