ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց
17:00 17.08.2019

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց

Օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նշենք, որ օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:


Աղբյուր` Panorama.am

17:00 17.08.2019

Ամենաշատ ընթերցվածները