ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գլենդել»-ի թիմը դարձավ Համահայկական խաղերի բասկետբոլի չեմպիոն
18:00 17.08.2019

«Գլենդել»-ի թիմը դարձավ Համահայկական խաղերի բասկետբոլի չեմպիոն

Համահայկական 7-րդ ամառային խաղերի ամենասպասված` տղամարդկանց բասկետբոլի եզրափակչում մրցեցին ԱՄՆ-ից երկու թիմեր` «Գլենդել»-«Բևեռլի Հիլզ». հաղթեց «Գլենդել»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդում բացարձակ հավասար պայքար էր ծավալվել: «Գլենդել»-ի թիմն ընդամենը մեկ միավորի առավելություն ուներ` 23:24: «Գլենդլ»-ի թիմից երկրորդ քառորդում մեկ տեխնիկական նկատողության և ոչ սպորտային պահվածի պատճառով որակազրկվեց ու հեռացվեց Հայաստանի հավաքական նախկին անդամ Զարեհ Զարգարյան: Դրամատիկ և կրքոտ երկրորդ քառորդից հետո առաջատարն արդեն «Բևեռլի Հիլզ»-ի բասկետբոլիսներն էին` 46:43: Երրորդ քառորդում «Բևեռլի Հիլզի»-ը կարողացավ պահպանել առավելությունը` 68:62: Չորրորդ` որոշիչ քառորդում, «Գլենդել»-ի թիմը բեկեց խաղի ընթացքը և կարողացավ հաղթել 84:92 հաշվով: Համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարի երրորդ տեղի համար պայքարում պետք է մրցեին Ֆրեզնոյի և Թեհրանի թիմերը, սակայն Ֆրեզնոյի թիմը հրաժարվել է պայքարից` չներկայանալով խաղին: Բրոնզե մեդալների արժանացել են Թեհրանի թիմի բասկետբոլիստները: Բասկետբոլի մրցաշարի հաղթողներին պարգևատրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:

Աղբյուր՝ Արմենպրես

18:00 17.08.2019

Ամենաշատ ընթերցվածները