ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 57 հա տարածք
12:00 18.08.2019

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 57 հա տարածք

Օգոստոսի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ և 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 700 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 8000 քմ, Ավան վարչական շրջանում՝ մոտ 500 քմ,

Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ, Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, 10 ծառ, 3 հա և 5000 քմ, Օշական գյուղում՝ 9000 քմ,

Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ 200 քմ, Վեդի քաղաքում՝ 1300 քմ և 20 ծառ,

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում՝ մոտ 1500 քմ, Արգավանդ գյուղում՝ մոտ 500 քմ, Գրիբոյեդով գյուղում՝ մոտ 3000 քմ, Զվարթնոց գյուղում՝ 3000 քմ հնձած ցորենի արտ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 1000 քմ, Գյուլագարակ-Ամրակից ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ, 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 30 հա,  Նոր Հաճն գյուղում՝ մոտ 1 հա, Արզնի գյուղում՝ մոտ 500 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 3000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 5000 քմ,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ մոտ 300 քմ, Մեղրի քաղաքում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ և 7 բերքատու ծառ, Նժդեհ գյուղում՝ 10 հա, Տեղ գյուղում՝ մոտ 3 հա, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ մոտ 4000 քմ, Մալիշկա գյուղում՝ 5000 քմ և 3000 քմ, 

Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ մոտ 2 հա,

Երևան-Սևան ավտոճանապարհիին՝ 8000 քմ: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

12:00 18.08.2019

Ամենաշատ ընթերցվածները