ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է
14:00 18.08.2019

Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է

Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում  գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 267  մլրդ 115.1 մլն դրամ՝ 2018 թ-ի  նույն ժամանակահատվածի համեմատ  նվազելով  6.5%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում նվազել է 7.4%-ով` կազմելով 247մլրդ  951 մլն  դրամ, բուսաբուծության արտադրանքի ծավալը նվազել է 15.3 %-ով, իսկ անասնաբուծությանը`  3%-ով:

Ձկնորսության ոլորտում  այս տարվա հունվար-հունիսին 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 8.2%-ի աճ և կազմել 19 մլրդ  164.1 մլն դրամ:

Վիճակագրության համաձայն՝  2019թ-ի առաջին կիսամյակում  9 300 տոննա ձկան որս է կատարվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձկան որսն աճել  է 8.2%-ով:

Աղբյուր` Panorama.am

14:00 18.08.2019

Ամենաշատ ընթերցվածները