ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 102 հա տարածք
12:00 19.08.2019

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 102 հա տարածք

Օգոստոսի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի  Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ,

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ մոտ 1.5 հա,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 5000 քմ, Այնթապ գյուղում՝ 1 հա, Նոր Խարբերդ գյուղում՝ մոտ 200 քմ, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ մոտ 4000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 8 հա հնձած ցորենի արտ, 200 քմ, 2000 քմ, 32 հա, 300 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 3 հա, Վանանդ-Խոդալուր ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, 4000 քմ, 800 քմ, 2000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 5 հա, Առինջ գյուղում՝ 600 քմ, Մրգաշեն գյուղում՝ 1500 քմ, Արգել գյուղում՝ 1000 քմ, Զովք գյուղում՝ մոտ 7 հա, Ողջաբերդ գյուղում՝ մոտ 40 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 500 քմ,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 300 քմ, Իջևան քաղաքում՝ 2 հա, Նորաշեն գյուղում՝ 200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

12:00 19.08.2019

Ամենաշատ ընթերցվածները