ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Երիտասարդ ըմբիշներն արծաթե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
11:00 19.08.2019

Երիտասարդ ըմբիշներն արծաթե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի երկու անդամները դարձել են աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակիչում 2։7 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին և դարձավ արծաթե մեդալակիր:

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում ևս դարձավ փոխչեմպիոնշ: Եզրափակիչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջեց Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

11:00 19.08.2019

Ամենաշատ ընթերցվածները