ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանն այս ամռանը զբաղեցրել է առաջին տեղը ռուսաստանցիների արտասահմանյան ուղղություններում․ Tass
14:00 19.08.2019

Հայաստանն այս ամռանը զբաղեցրել է առաջին տեղը ռուսաստանցիների արտասահմանյան ուղղություններում․ Tass

Այս ամռանը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ռուսաստանցիների շրջանում արտասահմանյան ուղղությունների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը։ Գնված բոլոր ավիատոմսերից  8,5% -ը բաժին է ընկել հենց մեր երկրին։ Այս մասին ասվում է հատուկ Tass գործակալության համար «OneTwoTrip» հանգստի պլանավորման ծառայության հետազոտության արդյունքները։

Հայաստանից հետո առաջին եռյակում են հայտնվել նաև Իտալիան և Թուրքիան, որոնք մեկ տարի առաջ զբաղեցնում էին համապատասխանաբար հինգերորդ և տասներորդ տեղերը:

Նշվում է, որ ավելի վաղ թոփ-եռյակում ընդգրկվում էր նաև Վրաստանը, սակայն 2019 թվականի հուլիսի 8-ից օդային ուղիղ հաղորդակցության դադարեցումից հետո Վրաստանին հաջողվել է պահպանել դիրքը 5-րդ տեղը՝ շնորհիվ հունիսին զբոսաշրջիկների մեծ հոսքի։

Արտասահմանյան հայտնի ուղղությունների տասնյակում ընդգրկվել են նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղզստանը: Միևնույն ժամանակ, Մոլդովան և Ուկրաինան դուրս են եկել լավագույն տասնյակից:

Ամառային սեզոնին, ինչպես մեկ տարի առաջ, դեպի Ռուսաստան ուղղություններից ամենաշատը վաճառվել են տոմսեր դեպի Մոսկվա, որին հաջորդում է Սանկտ Պետերբուրգը, ապա՝ Սոչին:

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 19.08.2019

Ամենաշատ ընթերցվածները