ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«Իսլամական պետությունն» ուժեր Է կուտակում Իրաքում եւ Սիրիայում. The New York Times
17:00 20.08.2019

«Իսլամական պետությունն» ուժեր Է կուտակում Իրաքում եւ Սիրիայում. The New York Times

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերականգնում Է իր ֆինանսավորման աղբյուրները եւ ավելացնում ուժերը Իրաքում եւ Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Իրաքի զինվորական ու հետախուզական աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ ԻՊ-ն իբր նորակոչիկների հավաքագրում եւ ուսուցում Է անցկացնում այն փախստականների թվից, որոնք գտնվում են վրանային ճամբարներում: The New York Times-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ԻՊ-ի շարքերում մոբիլիզացված են մոտավորապես 18 հազար զինյալներ, որոնք իրականացնում են սնայպերական գրոհներ, մարդկանց առեւանգում, սպանում են անվտանգության ուժերի աշխատակիցներին եւ հասարակական գործիչներին: Թերթի աղբյուրների գնահատումների համաձայն, ԻՊ-ի ղեկավարությունը կարող Է տնօրինել մոտավորապես 400 մլն դոլարի չափով պահուստային միջոցներ, որոնց գտնվելու ստույգ վայրը հայտնի չԷ:

Նաեւ ենթադրվում Է, որ այս ահաբեկչական խմբավորման պարագլուխները կարող են շահույթ ստանալ ձկնորսության մեջ, ավտոմոբիլային բիզնեսում արված ներդրումներից, ինչպես նաեւ թմրանյութերի մաքսանենգությունից: Դրա հետ մեկտեղ թերթը թերահավատորեն Է վերաբերվում այն հեռանկարին, թե ԻՊ-ն կարող Է նախկին զորությանը հասնել, երբ, ըստ փորձագետների գնահատումների, խմբավորման հսկողության տակ Էր գտնվում մոտավորապես 12 մլն մարդ: Օգոստոսի սկզբին այն մասին, որ ԻՊ-ն ամրապնդում Է իր դիրքերն Իրաքում եւ վերածնման գործընթացում Է գտնվում Սիրիայում, զեկույցում հայտարարել Էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 20.08.2019

Ամենաշատ ընթերցվածները