ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 162 հա տարածք
10:30 21.08.2019

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 162 հա տարածք

Օգոստոսի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 46 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ 1500 քմ, 10 հա, Թալին-Թաթուլ ավտոճանապարհին՝ 2 հա, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 700 քմ, Վեդի քաղաքում՝ 2 հա, Ջրահովիտ գյուղում՝ 1500 քմ, Այգեվան գյուղում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում՝ 3000 քմ, Մերձավան գյուղում՝ 1000 քմ, Հայկաշեն գյուղում՝ 800 քմ, 

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 20 հա, Աղբերք գյուղում՝ 10 հա, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 300 քմ, Շիրակամուտ գյուղում՝ 1 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 500 քմ, 700 քմ, Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, 1500 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 7 հա, Առինջ գյուղում՝ 2000 քմ, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1.5 հա, 2.5 հա, 5 հա, 2.5 հա, 1000 քմ, Առափի գյուղում՝ 15 հա, Մեղրաշատ գյուղում՝ 8 հա, Վահրամաբերդ գյուղում՝ 4 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 30 հա, Սիսիան քաղաքում՝ 2000 քմ, Վերիշեն գյուղում՝ 7 հա, Սզնակ գյուղում՝ 1 հա, 

Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ 2 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3500 քմ, Այգեհովիտ գյուղում՝ 12 հա, Արծվաբերդ գյուղում՝ 4 հա, Արճիս գյուղում՝ 12 հա,

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

10:30 21.08.2019

Ամենաշատ ընթերցվածները