ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը. «Կոմերսանտ»
13:00 21.08.2019

Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը. «Կոմերսանտ»

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ`  հոր կողմից աղջիկներին խոշտանգումների ենթարկվելու և սեռական ոտնձգությունների հիմնավորմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Օրաթերթը նշում է, որ հոր կողմից բռնություն գործադրելու փաստերը քննությունը հաստատել է:

Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այս հանգամանքը կօգնի նրանց ապացուցել, որ հուսահատ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և, հետևաբար, նրանց քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

Ըստ  «Կոմերսանտ» -ի աղբյուրների` Քննչական կոմիտեն նման որոշում էր կայացրել հուլիսի վերջին, սակայն գործին մասնակցող փաստաբաններին այն պաշտոնապես հանձնվել է վերջերս:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 21.08.2019

Ամենաշատ ընթերցվածները