ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հերթական խոշոր ներդրումը՝ Գորիսում իրականացվող կապիտալ շինարարությունների իրականացման համար
14:00 21.08.2019

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հերթական խոշոր ներդրումը՝ Գորիսում իրականացվող կապիտալ շինարարությունների իրականացման համար

Գորիս համայնքում մեկնարկում են նոր լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ կառավարության կողմից արդեն հաստատված սուբվենցիոն հինգ ծրագրերի շրջանակներում: Միայն համայնքի բյուջեյի միջոցներով հնարավոր չէր իրականացնել շուրջ 900 միլիոն դրամի ծրագրերի համաներդրումային մասը: Համայնքին հերթական անգամ ֆինանսական լուրջ աջակցություն է ցուցաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 50 միլիոն դրամ՝ օժանդակելով համաներդրման ապահովման հարցում: Կոմբինատը աջակցել էր նաև Գորիսի նորակառույց հրապարակի համաներդրման հարցում: Կոմբինատի ֆինանսական օժանդակությամբ այս պահին նաև Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու բակն է հիմնանորոգվում: Գորիսի համայնքապետարանը ողջունում է կոմբինատի հետևողականությունը համայնքի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում, շնորհակալություն հայտնում խորհրդի անդամ Վահե Հակոբյանին, կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանին համայնքային հրատապ խնդիրների լուծման հարցը ուշադրության կենտրոնում պահելու, վստահության և արդյունավետ համագործակցության համար:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

14:00 21.08.2019

Ամենաշատ ընթերցվածները