ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա
18:00 21.08.2019

Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա

Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընի և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիի հետ հանդիպմանը:

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի խոսքով, գործադիրը կարևորում է ՀՀ ավիացիոն շուկայում այս բնագավառը ներկայացնող առաջատար ընկերությունների ներգրավումը, և «RyanAir»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը լավ առիթ է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

«RyanAir»-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը նշել է, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայում քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունը, կառավարության պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին: Կառավարության ղեկավարն առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը՝ փոխշահավետ համագործակցության կոնկրետ տարբերակի շուրջ:

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 21.08.2019

Ամենաշատ ընթերցվածները