ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է
13:00 23.08.2019

Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 23-ին, ժամը 08:56-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է:

ԱԻՆ-ից հայտնում են, որ այրվել է 140 հա խոտածածկույթ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 հա, այնուհետև կրակը տարածվել է՝ հասնելով մինչև 100 հա՝ ներառելով նաև անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 23.08.2019