ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից
16:00 23.08.2019

Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից

Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի(լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։

Նախարարությունից հայտնում են, որ նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ։

Մեկնարկած աշխատանքների համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։

Աղբյուրը՝ Panorama.am

16:00 23.08.2019