ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսի կենտրոնում «Շարժական արվեստանոցներ» կլինեն
18:00 23.08.2019

Գորիսի կենտրոնում «Շարժական արվեստանոցներ» կլինեն

Լուսանկարներում պատկերված շարժական արվեստանոցները շուտով կտեղադրվեն Վիենի պուրակի հարակից տարածքում: Այն տեղացի վարպետների համար է, որտեղ կարող են և՛ ստեղգագործել՝ գրավելով համայնք եկող զբոսաշրջիկների ուշադրությունը, ներկայացնելով ձեռարվեստը և՛ կազմակերպել վաճառք: Ծրագիրն իրականացվում է ԳԵՆԿ ՀԿ-ի և Գորիսի համայնքապետարանի համատեղ համագործակցությամբ։ 

Նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում Գորիսի համայնքապետարանի, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, ԳԵՆԿ ՀԿ-ի. «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ համագործակցությամբ, որի նպատակն է զարգացնել արհեստները և արհեստավորների համար ստեղծել հարթակ՝ ներկայացնելու և վաճառելու իրենց աշխատանքները: Շուրջ 1,2 մլն դրմի շրջանակներում պլանավորվում է տեղադրել 8 տաղավար:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

18:00 23.08.2019

Ամենաշատ ընթերցվածները