ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրատարակիչները պատմել են` Էլեկտրոնային գրքերը կկարողանան արդյոք փոխարինել տպագիրներին
17:00 23.08.2019

Հրատարակիչները պատմել են` Էլեկտրոնային գրքերը կկարողանան արդյոք փոխարինել տպագիրներին

Տպագիր գրքերն առաջվա պես կազմում են շուկայի հիմնական բաժինը եւ հազիվ թե առաջիկայում Էլեկտրոնայինները կարողանան դրանց հետ մղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել են միջազգային հրատարակիչները, որոնք մասնակցում են Պեկինում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին:

«Թղթե գրքերն առաջվա պես շատ կարեւոր են: Գերմանիայում Էլեկտրոնային գրքերի տոկոսաբաժինն առաջվա պես շատ ցածր Է, այն մոտավորապես 5 տոկոս Է: Ես կարծում եմ, որ հաջորդ առնվազն հինգ տարում կտրուկ փոփոխությունչի լինի: Գերմանիայում ընթերցողներն առաջվա պես նախընտրում են թղթե գրքերը»,- պատմել Է աշխարհում խոշորագույն Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ներկայացուցիչ Կլաուդիա Դոբրի-Շնայդերը: Նույն կարծիքն Է հայտնել նաեւ Seuil Jeunesse ֆրանսիական հրատարակչական տան ներկայացուցիչ Ժյուլի Գենարը:

«Ինչ վերաբերում Է մանկական գրքերին, ապա ծնողները նախընտրում են տպագիր գրքերը: Բայց վերջին ժամանակներս մենք նկատում ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են Էլեկտրոնային գրքեր գնում, բայց հրատարակիչների համար դա առայժմ այնքան Էլ սովորական չԷ»,-ասել Է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրուցելիս: Բենարը պարզաբանել Է, որ ծնողներն տպագիր գրքերն են նախընտրում, որովհետեւ չեն ցանկանում, որ իրենց երեխաները նայեն Էլեկտրոնային գաջեթների Էկրաններին:

«Ինձ թվում Է, որ Ասիայում մեծ տարբերություն կա գրքերի Էլեկտրոնային տարբերակների նկատմամբ վերաբերմունքի հարցում: Ասիայի հրատարակիչներն ինձնից հաճախ են Էլեկտրոնային տարբերակի հեղինակային իրավունքներ խնդրում, Եվրոպայում երբեք ինձ հետ նման բան չի պատահել»,-պատմել Է հրատարակիչը: Նա հավելել Է, որ ֆրանսիացի ընթերցողներն առաջվա պես նախընտրում են տպագիր գրքերը, չնայած Էլեկտրոնային տարբերակների առկայությանը: Joint Printing Co. չին-հոնկոնգյան հրատարակչական տան ներկայացուցիչ Հու Լեյն իր հերթին պատմել Է, որ Չինաստանում Էլեկտրոնային գրքերի տոկոսաբաժինն աճում Է, բայց տպագիրներինը՝ նույնպես, թեպետեւ ավելի դանդաղ տեմպերով:

«Ինչ վերաբերում Է մանկական գրքերին, ապա դրանք բոլորն Էլ հիմնականում տպագիր են, իսկ ինչ վերաբերում Է մեծահասակներին, ապա ոմանք նախընտրում են գրքերը կարդալ Էլեկտրոնային տեսքով: Մեր տվյալների համաձայն, տպագիր գրքերի տոկոսաբաժինն աճում Է, բայց աճում Է նաեւ Էլեկտրոնային գրքերի բաժինը, սակայն առաջին դեպքում աճի տեմպերն զգալիորեն ավելի արագ են»,- ասել Է Հու Լեյը:

Բացի այդ, նրա խոսքով, բեսթսելլերները եւ քաղաքական գրքերը հրատարակվում են հիմնականում թղթե տեսքով, որովհետեւ դրանք ավելի շատ կարդում Է ավելի մեծահասակ բնակչությունը, որը նախընտրում Է թղթե գրքերը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 23.08.2019

Ամենաշատ ընթերցվածները