ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Դիտակետի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին. Գորիսի համայնքապետարան
15:00 24.08.2019

Դիտակետի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին. Գորիսի համայնքապետարան

Ավարտին են մոտենում նաև վերականգնված Հին կանգառի հարակից տարածքի վերակառուցման աշխատանքները, Հին Վանքի տափ թաղամասում կառուցվող հանգստի գոտու շինարարական աշխատանքները: 

Գորիսի զբոսաշրջային նշանակության վայրերը արագ տեմպերով վերականգնում են իրենց տեսքը և հավակնում դառնալ զբոսաշրջության զարգացման և ժամանցի կազմակերպման համար ամենգրավիչ վայրերը: Գորիսի Դիտակետը, որը կորցնելով իր երբեմնի գրավիչ տեսքը, վեր էր ածվել շինարարական աղբանոցի, ամբողջովին քարուքանդ էր ու ծածկված մացառներով: Աժմ այն վերակառուցվել է՝ դառնալով քաղաքի ամենագրավիչ վայրերից մեկը: Նույն կերպ վերականգնված հին կանգառի հարակից տարածքներն են վերակառուցվում, բազալտե քարերով նոր մայթ է կառուցվում, հարակից տարածքը վերածվում զբոսանքի գեղեցիկ վայրի: Ուշադրության կենտրոնում են նաև միջպետական ճանապարհի հատվածները, որտեղ նախկինում անհրապույր տնակներ էին: Տարածքն այժմ բոլորովին այլ տեսք ունի, նոր հենապատ է կառուցվել, ճեմուղի, ծաղկանոցներ: Վերոնշյալ տարածքների շինաշխատանքները ավարտական փուլում են: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր շրջայց է կատարել և ծանոթացել ընթացիկ աշխատանքների որակին: Զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը շարունակվում են, այս տարի ևս նոր ծրագրեր են մեկնարկել: Թեև տարիներով ուշադրությունից դուրս մնացած և ամբողջովին քայքայված ենթակառուցվածքները համայնքում բազմաթիվ են, սակայն այժմ արագընթաց տեմպերով վերականգնվում են՝ ոչ թե մակերեսային աշխատանք է տարվում, այլ հիմնանորոգվում, վերակուցում են: Վերականգնվում է քաղաքի երբեմնի գեղեցիկ տեսքը:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

15:00 24.08.2019