ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը
20:00 24.08.2019

Մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը

Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր մեկնարկում է «Նոր ալիք-2019» երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթը։  Հայաստանից այս տարի մրցույթին մասնակցում է «Իքս ֆակտոր» 4-րդ նախագծից հայտնի Արտյոմ Հակոբյանը` Տյոմը։

Մրցութային առաջին օրը՝  օգոստոսի 26-ի, մասնակիցները ներկայացնելու են տարվա հոբելյարի ՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից կատարումներ։ Երկրորդ մրցութային օրը նրանք ներկայացնելու են նոր երգեր։ Մրցութային երրորդ օրը արդեն հայտնի կդառնան հաղթողները։  Մրցույթը  կեզրափակվի  օգոստոսի 29-ին։ 

Մրցույթին մասնակցում է Հայաստանից, Ալբանիայից, Ադրբեջանից, Իսպանիայից, Իտալիայից, Կուբայից, Լատվիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ռուսաստանից 13 կատարող։

«Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ Հայաստանը «Նոր ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։

Աղբյուրը՝ Panorama.am

20:00 24.08.2019

Ամենաշատ ընթերցվածները